Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Չորսուկես տարվա փարավոնը

Չորսուկես տարվա փարավոնը
07.01.2014 | 18:35

Եգիպտոսում ամերիկացի հնագետների խումբը պեղումների ժամանակ հայտնաբերել է Սեբեկհոտեպ Առաջին փարավոնի դամբարանը, հայտնում է France-Presse-ը։ 60-տոննայանոց դամբարանը հայտնաբերվել էր մեկ տարի առաջ, սակայն մինչ չէր հաջողվում պարզել՝ ում է պատկանում։

Դամբարանի «տերը» պարզվել է, երբ գիտնականները հայտնաբերել են սալիկների կտորներ, որոնց վրա փորագրված էր փարավոնի անունը։ Գտածոն շատ կարևոր է, որովհետև այս փարավոնի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

Սեբեկհոտեպը Եգիպտոսը ղեկավարել է մ.թ.ա. 1730-ականներին, 4.5 տարի՝ ամենաերկար ժամկետն այդ ժամանակահատվածի համար:

Դիտվել է՝ 3588

Մեկնաբանություններ